Պայթյուն՝ Թբիլիսիի զենքի խանութներից մեկում. զոհերի թիվը հասել է 3–ի

Կիրակի Թբիլիսիում զենքի խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։


«Երրորդ տուժածը մահացել է կլինիկայում, մահացածների թվում կա մեկ ոստիկան, պայթյունի հետևանքով ևս երեք տուժած կլինիկայում են, նրանցից երկուսի վիճակը ծանր է», - հայտնում են ՆԳՆ-ից։


Գերատեսչության տվյալներով՝ պայթյունի պատճառները դեռ պարզված չեն, կատարվում է հետաքննություն։


Պայթյունը տեղի է ունեցել խանութի նկուղում, որտեղ հրաձգարան կա։

Քաղաքականություն

Պատահարներ