ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուրալ գետի ամբարտակի երրորդ փլուզման պատճառով Օրսկի հեղեղումների տեմպերը կտրուկ աճել են

Ուրալ գետի ամբարտակի երրորդ փլուզման պատճառով Օրսկի հեղեղումների տեմպերը կտրուկ աճել են: Օրսկի հարավային շրջաններն աստիճանաբար անցնում են ջրի տակ։

Օրենբուրգի մարզում Ուրալ գետի մակարդակը գրեթե հասել է 12 մետրի: Օրսկի Նոր քաղաքի բնակիչները հայտնել են, որ ջուրը սկսել է մոտենալ Գագարինի անունը կրող հրապարակին։

Գիշերը բավական ծանր իրավիճակ է եղել Նիկել քաղաքում: Մարդկանց տարհանումը շարունակվում է:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով երկրի ԱԻ նախարար Ալեքսանդր Կուրենկովը ժամանել է Օրենբուրգ տեղում համակարգելու աշխատանքները:


Քաղաքականություն

Պատահարներ