ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր հրդեհ՝ Կապանը սնուցող էլեկտրաենթակայանում․ կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:


Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում էլեկտրաենթակայան է այրվում:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հրդեհը բռնկվել է Կապան քաղաքը սնուցող էլեկտրաենթակայանում (110 կվտ․): Հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմ: Հրդեհի պատճառը պարզվում է:


Կայքը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից:


Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնում են 4 մարտական հաշվարկ։





Քաղաքականություն

Պատահարներ