ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Օրենբուրգի շրջանի հեղեղված տարածքների արբանյակային կադրերը

Համացանցում են հայտնվել Օրենբուրգի շրջանի հեղեղված տարածքների արբանյակային կադրերը:


Ուրալ գետի ամբարտակի երրորդ փլուզման պատճառով Օրսկի հեղեղումների տեմպերը կտրուկ աճել են: Օրսկի հարավային շրջաններն աստիճանաբար անցնում են ջրի տակ։


Օրենբուրգի մարզում Ուրալ գետի մակարդակը գրեթե հասել է 12 մետրի: Օրսկի Նոր քաղաքի բնակիչները հայտնել են, որ ջուրը սկսել է մոտենալ Գագարինի անունը կրող հրապարակին։ Գիշերը բավական ծանր իրավիճակ է եղել Նիկել քաղաքում: Մարդկանց տարհանումը շարունակվում է:






Քաղաքականություն

Պատահարներ