Սամվել Կարապետյանի կարողությունը 41,5 անգամ ավելի է, քան ԱՄՆ-ից Հայաստանին տրվող օգնությունը. Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Համաձայն «Forbes» ամսագրի հրապարակումների՝ Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի կարողությունները գնահատվում է 2,7 մլրդ ԱՄՆ դոլար։


Նրա կարողությունը գերազանցում է ԱՄՆ կողմից Նիկոլ Փաշինյանի կառավարությանն առաջարկվող ֆինանսական օգնության գումարին (65 մլն ԱՄՆ դոլար) 41,5 անգամ։


Կարապետյան ընտանիքի կողմից Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում նոր հիվանդանոցի կառուցման վրա ծասխվել է մոտավորապես 30 մլն ԱՄՆ դոլար, ինչը կազմում է ԱՄՆ կողմից Հայաստանի կառավարությանն առաջարկվող ֆինանսական օգնության 46%-ին»։

Քաղաքականություն