ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կամուրջ է փլուզվել. կան տուժածներ և զոհ. ՌԴ

ՌԴ-ի Սմոլենսկի մարզում կամուրջը փլուզվել է դրա վրա գտնվող մեքենաների հետ միասին, մարդիկ տուժել են նախանական տվյալներով կա մեկ զոհ. Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։


Լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Վյազմայում։ Պանինսկի կամուրջը փլուզվել է այդ պահին դրա վրա գտնվող ավտոմեքենայի և բեռնատարի հետ միասին։ Դեպքի վայրից կադրերը ցույց են տալիս, որ քաղաքի կենտրոնը Մոսկովսկի և Յուբիլեյնի միկրոշրջանների հետ կապող կամրջի զգալի հատվածը փլվել է գետնին։


Նախնական տվյալներով՝ միջադեպի հետեւանքով տուժել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Նրանցից երկուսը կամրջի հետ միասին գետնին ընկած բեռնատարի և մեքենայի վարորդներ են եղել։ Նրանց վիճակի մասին տեղեկություն չկար։ Բացի այդ, փոքրիկ աղջիկը վերջույթի կոտրվածք է ստացել։ Կամրջի փլուզման հետևանքով մի կին է մահացել:


Միջադեպի այլ մանրամասներ և հանգամանքներ այս պահին չեն նշվում։




Քաղաքականություն

Պատահարներ