ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում կամուրջ է փլուզվել

ՌԴ Սմոլենսկի մարզում կամուրջ է փլուզվել։ Այս մասին հայտնում է Известия-ն։


Նշվում է, որ Սմոլենսկի մարզի դատախազությունը հետաքննություն է կազմակերպել Վյազմա քաղաքում կամրջի փլուզման փաստով։


 Աշխատակիցները կհաստատեն միջադեպի բոլոր հանգամանքները, կգնահատեն կառույցի սպասարկումն ու վերանորոգումը:


Կադրերում երևում է, որ Սմոլենսկի մարզում Պանինսկի կամրջի փլուզման պահը ֆիքսել է տեսաձայնագրիչի տեսախցիկը։


Մեկ մարդ զոհվել է։ Հինգը, այդ թվում՝ մեկ երեխա, տուժել են։

Քաղաքականություն

Պատահարներ