ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թռիչքի ժամանակ ինքնաթիռի շարժիչի մի մասը պոկվել է․ ԱՄՆ

Reuters գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) հետաքննություն է նախաձեռնել Boeing 737 մարդատար ինքնաթիռի հերթական խափանման կապակցությամբ:


Դենվերի օդանավակայանից թռիչքի ժամանակ Southwest ավիաընկերության Boeing 737-800-ի շարժիչի պատյանի մի մասը պոկվել է եւ հարվածել թեւին։


«Southwest-ի 3695 չվերթը կիրակի օրը տեղական ժամանակով առավոտյան ժամը 8:15-ին ապահով վերադարձավ Դենվերի միջազգային օդանավակայան և քարշակվեց դեպի դարպասը»,- հավելեցին լրագրողները։


Չվերթի ուղևորները մեկ այլ ինքնաթիռով մեկնել են ժամանակացույցից երեք ժամ ուշ։ Southwest ընկերությունը ինքնաթիռն ուղարկել է տեխնիկական սպասարկման։ FAA-ի տվյալներով՝ կործանված Boeing-ը գնվել է 2017 թվականի սկզբին։


2024 թվականի հունվարին Boeing 737 MAX 9-ը ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել ճնշման պատճառով. թռիչքի ժամանակ օդանավի պատյանի մի կտոր պոկվել է, իսկ պատուհանը դուրս է թռել։ Ավելի ուշ՝ մարտին, Սան Ֆրանցիսկոյում, Boeing 777-ի անիվն ընկավ թռիչքի ժամանակ և թռավ դեպի ավտոկայանատեղի:


Հաճախակի դարձած տեխնիկական անսարքությունների պատճառով Boeing ընկերության ղեկավար Դեյվ Քելհունը, ինչպես և տնօրենների խորհրդի նախագահ Լարի Քելները, որոշել են 2024 թվականի վերջին հրաժարական տալ։ Ընդ որում, քաղաքացիական ինքնաթիռների կառուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Սթեն Դիլը արդեն լքել է իր պաշտոնը։

Քաղաքականություն

Պատահարներ