Ինչո ՞ւ է արջը հոշոտել 33-ամյա տղամարդուն. համայնքի ղեկավարը նոր մանրամասներ է ներկայացրել

«Արմթայմս»-ի թղթակցի հետ զրույցում Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանը մանրամասներ է ներկայացրել արջի կողմից հոշոտված տղամարդու ողբերգական դեպքից: Ըստ համայնքապետի, դեպքը տեղի է ունեցել գյուղից հեռու անտառներում, որտեղից միշտ գնացել են սինդրիկ հավաքելու: «Ուղղակի այս տարի արջը նոր բույն դրած է եղել, տղամարդն էլ, չիմանալով, շատ է մոտեցել բնին, մայր արջն էլ ձագերին պաշտպանելու բնազդով հարձակվել է նրա վրա»,- նշել է նա` հավելելով, որ մահացածը 2 երեխա ունի` մեկն առաջին, մյուսը` երրորդ դասարանցի:

Քաղաքականություն

Պատահարներ