Անթալիայում անտառային հրդեհ է բռնկել

Թուրքիայի Անթալիա հանգստավայրի Քեմեր շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։

Ըստ CNN Türk-ի՝ հրդեհը բռնկվել է Գոյնուկի շրջանի անտառում՝ 16:00-ի սահմաններում: Պարբերականը հայտնել է, որ հրդեհը տարածվել է 0,3 հեկտարի վրա։ Իշխանությունները միջոցներ են ձեռնարկում հրդեհը մարելու համար։

Անցյալ տարվա հուլիսին թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ ջանում են մարել Անթալիա առողջարանային նահանգի երեք շրջաններում և երկրի երկու այլ նահանգներում հրդեհները։ Այն ժամանակ անտառային հրդեհները մոտեցել էին հյուրանոցներին, որտեղ ավանդաբար ռուսներ են ապրում:

Քաղաքականություն

Պատահարներ