«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորներից մեկն ինքնավնասում է կատարել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանցից մեկն ինքնավնասում է կատարել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:


Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ կալանավորված անձը փորձել է ինքնասպանություն գործել:


«Ապրիլի 10-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է և նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Բուժզննմամբ բժիշկները պարզել են, որ ստացիոնար բուժման անհրաժեշտություն չկա»,- նշեցին Քրեակատարողական ծառայությունից:


Դրանից հետո կալանավորված անձը հիվանդանոցի բակում՝ ազատազրկված անձանց տեղափոխող մեքենայի մեջ, կատարել է ինքնավնասում։


Դեպքի կապակցությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր։

Քաղաքականություն

Պատահարներ