Ավազի մեջ հայտնաբերել են «Porsche Cayenne»-ը, որով երեկ հափշտակել էին 36 կգ ոսկի, 293 մլն ռուբլի

Այսօր՝ ապրիլի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության հետ, հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Արմավիրի  մարզում հայտնաբերել են ավազի մեջ կիսաթաղված վիճակում գտնվող «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ունեն հիմնավոր կասկածներ, որ նշված ավտոմեքենայով են կատարել երեկ Երևան-Արմավիր ավտոճանապարհի մայրաքաղաքային փողոցում 4 հոգով դիմակավորված ու զինված ավազակային հարձակումը, որի ժամանակ հափշտակել էին 36 կգ ոստի և 293 միլիոն ՌԴ ռուբլի, ապա նշված «Porsche Cayenne»-ով դիմել էին փախուստի:


Այն, որ ավտոմեքենան հայտնաբերվել  է ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ու ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից, դա անհերքելի ապացույց է, քանի որ նշված 3 կառույցն աշխատել են գերլարված ու որն էլ տվել է իր արդյունքը, մինչդեռ ոստիկանության Մալաթիայի բաժնում բաժնի պետ Հարություն Դանիելյանը, ում արդեն կոչում են «Տիրացու Զավեն» մականվամբ, ուղտի ականջում քնած է եղել, իսկ նրա ղեկավարած բաժնում, կարելի է ասել, աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը:



Քաղաքականություն

Պատահարներ