Արդանիշում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. ՊՆ-ից մանրամասնում են

Արդանիշում (Գեղարքունիքի մարզ) դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել, նախնական տվյալներով` կա 2 վիրավոր։ Այս մասին գրում է «Հրապարակը»։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ վթարի հետևանքով երկու զինծառայողներ ստացել են թեթև վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Քաղաքականություն