![Անվերականգնելի վնասներ կհասցվեն Հայաստանի, նրա բնակիչների անվտանգությանը. Թաթոյան](https://auroranews.am/storage/img/base_image/2024-04-14/661c2c3fbf3a2.webp)
Անվերականգնելի վնասներ կհասցվեն Հայաստանի, նրա բնակիչների անվտանգությանը. Թաթոյան
![Անվերականգնելի վնասներ կհասցվեն Հայաստանի, նրա բնակիչների անվտանգությանը. Թաթոյան](https://auroranews.am/storage/img/base_image/2024-04-14/661c2c3fbf3a2.webp)
Հայաստանի Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ, Բերքաբեր, Սևքար, Ծաղկավան, Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար, Բաղանիս սահմանային բնակավայրերում և Իջևան-Բերդ, Իջևան-Նոյեմբերյան ճանապարհների հատվածներում իրականացրել ենք մասնագիտական աշխատանքներ: Այս մասին հայտնում են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամից:
Փաստերով է ապացուցվում, որ անվերականգնելի վնասներ կհասցվեն Հայաստանի, նրա բնակիչների անվտանգությանը և որ պետական սահմանների որոշման` Կառավարության հայտարարած գործընթացը սկբունքային առումով է հակասում իրական դելիմիտացիային կամ սահմանազատմանը:
Այս պահին ավարտման փուլում են փաստերի ամփոփման և վերլուծությունների աշխատանքները, որոնք կհրապարակվեն ավարտելուն պես: