18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդը դանակով հարձակվել է եպիսկոպոսի վրա, տուժել են նաև ծխականներ․ Սիդնեյ

Սիդնեյի արվարձանում տղամարդը դանակով հարձակվել է եպիսկոպոսի վրա։


Միջադեպը տեղի է ունեցել Ույեքլի նահանգի Քրիստոս Բարի Հովվի եկեղեցում։ Հարձակվողի ինքնությունը դեռ հայտնի չէ։ Բացի Էմմանուէլ քահանայից, նախնական տվյալներով տուժել են երկու ծխականներ։


Ոստիկանությունից հայտնել են, որ եպիսկոպոսը ստացել է «վնասվածքներ, որոնք կյանքին վտանգ չեն ներկայացնում»:


Եպիսկոպոսը, ինչպես նշում Է Daily Mail-ը, սկանդալային համբավ է ձեռք բերել համավարակի ժամանակ, երբ կորոնավիրուսի պատճառով կարանտինն անվանել է «զանգվածային ստրկություն», covid-19-ի դեմ պատվաստանյութերն անօգուտ է անվանել՝ հավաստիացնելով, որ եթե «ճիշտ» ապրենք, ապա իմունիտետն ինքնին կամրապնդվի։

Քաղաքականություն

Պատահարներ