Ատրճանակի սպառնալիքով սուպերմարկետի աշխատակցից վերցրել է գարեջուրն ու ծխախոտը և հեռացել

Ապրիլի 14-ի ժամը 22.22-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Քաջազնունու փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկի աշխատակիցը և հայտնել, որ մի երիտասարդ գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ և վերցնելով ապրանքը՝ հեռացել է:  Հայտնում են ՀՀ ոստիկանությունից։


Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ արարքը կատարել է 28-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել, ավազակություն կատարելու կասկածի հիման վրա ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Կոլտ» տիպի գազային ատրճանակ:


Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Քաղաքականություն

Պատահարներ