![Եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանենք, դնենք․ Քոչարյան](https://auroranews.am/storage/img/base_image/2024-04-15/661cdc27e315d.webp)
Եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանենք, դնենք․ Քոչարյան
![Եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանենք, դնենք․ Քոչարյան](https://auroranews.am/storage/img/base_image/2024-04-15/661cdc27e315d.webp)
«Գիտեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի նաև ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել, առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը»։ Այս մասին «Ազատության» եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Մինչև հիմա, մենք այդ անվանական ցանկը չենք կարողացել հավաքել, պետք է կենտրոնանանք այդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար: Ունենք թանգարան, ցեղասպանության հետ կապված ամեն ինչ ունենք, գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ, բայց պետք է ունենանք ամենակարևորը՝ այդ միլիոնուկեսի անուն, ազգանունը, որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում, որպեսզի դա լինի շատ թիրախային։ Մենք այդ խնդիրը տասնյակ տարիներով չենք լուծել։ Այ հիմա հենց իրական Հայաստանը տալիս է այդ հնարավորությունը նաև ցեղասպանության բաց թողումը դարձնել իրականություն։ Պարզ է չէ՞, որ եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանենք ու դնենք, Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացված լինի հենց այդ ազգանուններով»,- ասել է Քոչարյանը: