Ինչու Իսրայելին Իրանի հարվածից հետո Բայդենը ուղերձով հանդես չեկավ. Politico

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնականները քննարկել են Իսրայելին Իրանի հարվածից հետո նրա հեռուստատեսային ելույթի հնարավորությունը, սակայն այդ գաղափարից հրաժարվել են՝ էսկալացիայից խուսափելու նպատակով։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։


Ինչպես գրում է պարբերականը, «Սպիտակ տան աշխատակիցները կիրակի քննարկել են ԱՄՆ ժողովրդին Բայդենի՝ ուղերձով դիմելու հնարավորությունը» այն բանից հետո, երբ «Իսրայելը ամերիկյան ուժերի հետ միասին խոցել է Իրանից արձակված անօդաչու սարքերի և հրթիռների ճնշող մեծամասնությունը»։ Նշվում է, որ սակայն նման տեսաուղերձ կազմակերպելու կոնկրետ ծրագրեր չեն եղել, ընդգծում է թերթը։


Պարբերականը գրում է․ «Միևնույն ժամանակ, Բայդենը «միտումնավոր չի հայտնվել հանրության առաջ Իրանի հարվածից հետո»՝ հուսալով, որ դա «կնպաստի իրավիճակի դեէսկալացմանը»»։


Ըստ աղբյուրներից մեկի՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակից Բայդենի ուղերձը միայն «կթեժացներ» իրավիճակը։ Politico-ի աղբյուրը նշում է․ «Եվ դրանից ավելի լավ է խուսափել»։ 




Քաղաքականություն

Պատահարներ