Իրանի մայրաքաղաքի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը

Իրանի մայրաքաղաք Թեհրանի Իմամ Խոմեյնի անվան և Մեհրաբադ օդանավակայանները վերսկսել են միջազգային և ներքին չվերթների սպասարկումը։ Այս մասին հաղորդում է Tasnim-ը:


Հաղորդվում է, որ քանի որ երկու օդանավակայանների աշխատանքը վերադարձել է բնականոն հուն, չեղարկված չվերթերի ուղեւորները կկարողանան տոմսերը փոխանակել այլ ժամկետներով։


Իսլամական հեղափոխության պահապանների ռազմատիեզերական ուժերի կողմից ապրիլի 14-ի գիշերը Իսրայելի ռազմական օբյեկտներին հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարված հասցվելուց հետո մինչև ապրիլի 15-ի առավոտյան ժամը 06։00-ն չեղարկվել էին թռիչքներն Իրանի 16 քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաքի երկու՝ Իմամ Խոմեյնիի անվան և Մեհրաբադ օդանավակայաններից, ինչպես նաև Սպահանի, Բուշերի, Թավրիզի, Քերմանշահի, Ահվազի և այլ օդանավակայաններից: Այս մասին էլ ավելի վաղ հայտնել էր իրանական IRNA գործակալությունը։ 

Քաղաքականություն

Պատահարներ