Իրանի պատասխանն Իսրայելի հարձակումներին անհամաչափ էր․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Սիրիայում Իսրայելի հյուպատոսության հարձակմանն ի պատասխան Իրանի հարվածն անհամաչափ է եղել: Նրա խոսքը մեջբերում է RMC ռադիոկայանը։


«Իրանի պատասխանն Իսրայելի հարձակումներին անհամաչափ էր, քանի որ Իրանն իր տարածքում հարձակվեց Իսրայելի վրա», - նշել Է Ֆրանսիայի նախագահը:


Մակրոնը նաև ընդգծել է, որ հրեական պետությունն իրավունք ունի պաշտպանվելու, սակայն անհրաժեշտ է հակամարտող կողմերին «սահմանափակումների կոչ անել, որպեսզի խուսափի էսկալացիայից»:


Ապրիլի 13-ի երեկոյան Իրանը տասնյակ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Հարձակումը տևել է մոտ հինգ ժամ։ Իսրայելում հայտարարել են, որ խոցել են իր ուղղությամբ արձակված հրթիռների և դրոնների 99 տոկոսը: Ընդ որում, իրանական կողմը հայտնել է հրեական պետության տարածքում մի շարք ռազմական թիրախների խոցման մասին:


Ապրիլի 1-ին Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի դիվանագիտական թաղամասին։ Արդյունքում Իրանի հյուպատոսության շենքն ամբողջությամբ ավերվել է։

Քաղաքականություն

Պատահարներ