Իրանը հայտնել է, թե ինչու է կալանել Իսրայելի բեռնատար նավը

Իրանը կալանավորել է իսրայելական MSC Aries բեռնատար նավը՝ ծովային իրավունքի խախտման պատճառով։ Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։


«Իրանը մշտապես ձգտում է նավագնացության անվտանգ միջավայր ստեղծել Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում, սակայն այդ նավի կողմից ծովային իրավունքի խախտման պատճառով այն ուղարկվել է Իրանի տարածքային ջրեր»,- ասել է Քանանին: 


Ապրիլի 13-ին իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԻՀՊԿ ստորաբաժանումները Հորմուզի նեղուցի ջրերում բեռնատար նավ են կալանել, որը նավարկում էր Պորտուգալիայի դրոշի ներքո:



Քաղաքականություն

Պատահարներ