Խոշոր հրդեհ՝ Դիլիջանում․ ավտոմեքենա է այրվել, կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ ապրիլի 15-ին, հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի խորհուրդների 5-րդ հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրշեջները մարել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում բռնկված հրդեհը:


Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել։


Աղբյուրի տեղեկություններով՝ պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Դիլիջան քաղաքի բնակիչ 77-ամյա Ստեփան Բաղդասարյանին։ Միջադեպի հետևանքով այն դարձել է ոչ շահագործելի:

Քաղաքականություն