ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները տեսակցել են հայ գերիներին ու Արցախի ղեկավարիներին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն ապրիլին տեսակցել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներին ու Արցախի նախկին և ներկա ղեկավարներին։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։


Ըստ աղբյուրի՝ անհատական ​​հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել։


Հավելենք, որ Բաքվի կողմից առևանգվել ու ապօրինի պահվում են Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն ու նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը։ Ադրբեջանական դատարանը նրանց շինծու գործերով ապօրինի կալանավորել է։


Քաղաքականություն

Պատահարներ