ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիաներ՝ Թբիլիսիում՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ

Թբիլիսիի խորհրդարանի շենքի առջև ընթանում է ոչ մեծաթիվ ակցիա՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման, երեկոյան նախատեսված է լայնածավալ հանրահավաք, հայտնել են կազմակերպիչները:


Վրաստանի խորհրդարանը այսօր սկսել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը: «Վրացական երազանք» խմբակցության ներկայացրած օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվում է խորհրդարանի իրավաբանական կոմիտեում:


Միջոցառման անոնսում, որը հրապարակվել է սոցիալական ցանցում, գրված է, որ առաջին ակցիան տեղի է ունենում առավոտյան խորհրդարանի շենքի դիմաց, իսկ «ժամը 19:00-ին (համընկնում է Երեւանի ժամանակի հետ) Ռուսթավելի պողոտան սպասում է յուրաքանչյուր քաղաքացու»:


Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարան էր ներկայացրել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որը զանգվածային հուզումներ էր առաջացրել անցյալ տարվա մարտին: GՕտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծում «օտարերկրյա ազդեցության գործակալ» եզրույթի փոխարեն օգտագործվել է «օտարերկրյա ուժի շահերը վարող կազմակերպություն» եզրույթը, օրինագծի մնացած բովանդակությունը մնում է նույնը: Թբիլիսիում արդեն սկսվել են բողոքի հաճախակի ակցիաներ՝ օրինագիծը հետ կանչելու պահանջով։


Ցուցարարները պնդում են, որ օրինագիծը ռուսականի անալոգն է։


Վրաստանի խորհրդարանը 2023 թվականի մարտի 7-ին առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Դրանից հետո Թբիլիսիում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք ոստիկանության կողմից ցրվել են արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների կիրառմամբ: ՆԳՆ տվյալներով՝ ձերբակալվել է 133 մարդ։ Ավելի ուշ Վրաստանի իշխանությունները հետ են կանչել օրինագիծը խորհրդարանից։

Քաղաքականություն

Պատահարներ