ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ են քննարկել Փաշինյանն ու Տոկաև հանդիպման ընթացքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել և գրել․ «Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաեւի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկեցինք Հայաստան-Ղազախստան համագործակցության հարցերի լայն շրջանակ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմավորման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ նախագահի նստավայրում։

Ղազախստանի նախագահին դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հնչել են Հայաստանի և Ղազախստանի պետական օրհներգերը

Այնուհետև Փաշինյանն ու Տոկաևը հետևել են պատվո պահակախմբի հանդիսավոր երթին։

Հիշեցնենք` Տոկաևը պաշտոնական այցով է ժամանել Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։



Քաղաքականություն

Պատահարներ