Երկրաշարժ Թուրքիայում. տներ են ավերվել

Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Տարերային աղետների կառավարման ազգային վարչությունը (AFAD):


5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում, աղբյուրը գտնվել է Սուլուսարայ քաղաքի մոտ՝ մոտ 6 կիլոմետր խորության վրա։


Սուլուսարայի ղեկավարը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով գյուղերից մեկում մի քանի տներ են ավերվել:



Քաղաքականություն

Պատահարներ