Իրանը մտադիր է ամրապնդել ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

Իրանը մտադիր է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ  Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, գրում է РИА Новости-ն։


«Իրան-Ռուսաստան պաշտպանական համագործակցության մասին բոլոր լուրերը և այն, որ իրանական տեխնիկան օգտագործվում է տարածաշրջանում որոշ հակամարտություններում, չեն համապատասխանում իրականությանը: Իրանը մտադիր է շարունակել ամրապնդել պաշտպանական կապերը Ռուսաստանի հետ՝ միջազգային իրավունքի համաձայն», - ասել է դեսպանը: 


Իրանի դեսպանը վստահեցրել է, որ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։

Քաղաքականություն

Պատահարներ