ՆԳՆ-ն` Գեղարքունիքում 13–ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի մասին
Գեղարքունիքի մարզում 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 13–ամյա աղջկա նկատմամբ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների ընթացքում տղամարդիկ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ նրանք խոստովանել են կատարվածը և կից փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին»,–հայտնել են ոստիկանությունից:
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են։
Տղամարդկանցից մեկը Սոթքից է, մյուսը` Ակունքից։