Արդյունքն արդեն ակնհայտ էր առաջին իսկ օրերից․ Լավրով

Արևմուտքն անմտորեն մեծացնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ չդիտարկելով նման միջոցների արդյունքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


«Նրանք անմտորեն մեծացնում են այդ պատժամիջոցները՝ չմտածելով անգամ, թե ինչ արդյունք կլինի։ Իսկ արդյունքն արդեն ակնհայտ էր առաջին իսկ օրերից, նույնիսկ հատուկ ռազմական գործողությունից առաջ, երբ գործում էին «Ղրիմի» պատժամիջոցները և այլն։ ․.. Մենք հավաքվեցինք և որոշեցինք կախված չլինել նրանցից բոլոր ոլորտներում, որտեղ նրանք կարող են սահմանափակել մեր զարգացումը, և ցանկալի է բոլոր մյուս ոլորտներում», - ասել Է Լավրովը։

Քաղաքականություն

Պատահարներ