«Լկտի» և «անամոթ». Լավրովը` Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունների մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «լկտի» և «անամոթ» է անվանել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները՝ Հայաստանը Ռուսաստանից բաժանելու ուղղությամբ։


«Ինձ թվում է, որ դրանք շատ կարևոր խոսքեր են, քանի որ սա ինչ-որ չափով արձագանք է Արևմուտքի` ԱՄՆ-ի և Եվրամիության, Հայաստանը Ռուսաստանից արագացված տեմպերով անջատելու լկտի և անամոթ գործողություններին», - ասել է Լավրովը՝ Sputnik-ին, Комсомольская правда-ին և Говорит Москва-ին տված հարցազրույցում։


Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մոսկվայի հետ հարաբերությունները դժվար ժամանակներ են ապրում, սակայն դրանց կարևորությունը չի կարելի թերագնահատել։




Քաղաքականություն

Պատահարներ