![Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ հետիոտնը տեղում մահացել է](https://auroranews.am/storage/img/base_image/2024-04-19/662204a925cb1.webp)
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ հետիոտնը տեղում մահացել է
![Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ հետիոտնը տեղում մահացել է](https://auroranews.am/storage/img/base_image/2024-04-19/662204a925cb1.webp)
Այսօր՝ ապրիլի 19-ին, մավան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Վահե Ա․-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Թամանցիների փողոցում, «CPC» բենզալցակայանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 61-ամյա Եղիսապետ Տ․-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Կայքը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վրաերթի հիմնական պատճառներից մեկը արտաքին լուսավորության բացակայությունն է եղել։