ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոտքը գլխին դնելով փորձել են հագուստը հանել․ խոշտանգման դեպք՝ Շենգավիթի քննչական բաժնում․ ԶԼՄ

Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացուն ծեծել են, փորձել առգրավվել հագուստը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։


Նա պատմեց, որ անձին հրավիրել են ծանր հանցագործության գործով որպես վկա հարցաքննության՝ առանց տեղեկացնելու, թե ինչի մեջ են նրան կասկածում․


«Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է տալ հագուստները, հարկադրաբար նրան հագուստները վերցրել են, կանչվել են ոստիկանության աշխատակիցներ, անձին գցել են գետնին, խոշտանգելով, մարմնական վնասվածքներ պատճառելով, Շենգավիթի քրեականի պետը ոտքը գլխին դնելով, գլուխը տարբեր հատվածներ հարվածելով, փորձել են հագուստները անձի վրայից հանել, և այդ մարդու ինքնազգացողությունը վատացել է, որից հետո կանչել են շտապօգնություն, հիմա էլ տեղափոխում են հիվանդանոց։ Ինչպես կարելի է ոտքը գլխին դնելով հագուստն առգրավվել»։


Փաստաբանը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։


Տեսանյութը՝ փաստաբանի ֆեյսբուքյան էջից։



Քաղաքականություն

Պատահարներ