ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռի կործանման պահը

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 ինքնաթիռը կործանվել է Ստավրոպոլի երկրամասում, օդաչուները կատապուլտվել են, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:


Միջադեպը տեղի է ունեցել մարտական առաջադրանքը կատարելուց հետո Տու-22Մ3-ը բազավորման օդանավակայան վերադառնալիս։ Օդանավում զինապահեստ չի եղել, ինքնաթիռն ընկել է ամայի վայրում։


Օդաչուները հասցրել են կատապուլտվել։ Անձնակազմի երեք անդամներ տարհանվել են որոնման և փրկարարական խմբի կողմից: Այս պահին մեկ օդաչուի որոնում է ընթանում։


ՌԴ ՊՆ-ում նշել են, որ Ստավրոպոլի երկրամասում Տու-22Մ3-ի վթարի պատճառը, նախնական տվյալներով, տեխնիկական անսարքությունն է եղել:




Քաղաքականություն

Պատահարներ