Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ

Իսրայելի հարձակումն Իրանի վրա նախազգուշական ուղերձ էր Թեհրանին այն մասին, որ իսրայելական ուժերը կարող են հեշտությամբ շրջանցել իրանական ՀՕՊ-ը: Այս մասին CNN հեռուստաալիքին հայտարարել է ԱՄՆ ցամաքային ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր Մարկ Մաքքարլին: Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։



«Իսրայելացիները պետք է վրեժխնդիր լինեին, բայց միևնույն ժամանակ այդ հատուցումը ուղերձ էր՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի», - Մաքքարթիի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը։


Պաշտոնաթող ամերիկացի գեներալը նաև նշել է, որ Իսրայելը պետք է զգոն լինի, քանի որ Իրանը կարող է կրկին պատասխան հարված հասցնել:


Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ ուրբաթ գիշերը Իսրայելը «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին: Հաղորդվում է Սպահան քաղաքի շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին։


Իրանական IRIB պետական գործակալությունը հաղորդել Է, որ երկրի մի շարք նահանգներում ՀՕՊ համակարգերը աշխատել են անօդաչու թռչող սարքերի թռիչքի համար: Tasnim գործակալությունը հայտարարել է, որ Սպահան նահանգում միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են: Ընդ որում, երեք իրանցի պաշտոնյաներ New York Times-ին հաստատել են, որ հարվածների թիրախը Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազան է եղել:

Քաղաքականություն

Պատահարներ