![ԱՄՆ օգնությունը Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին կվատթարացնի ճգնաժամը. Զախարովա](https://auroranews.am/storage/img/base_image/2024-04-20/662413773054c.webp)
ԱՄՆ օգնությունը Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին կվատթարացնի ճգնաժամը. Զախարովա
![ԱՄՆ օգնությունը Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին կվատթարացնի ճգնաժամը. Զախարովա](https://auroranews.am/storage/img/base_image/2024-04-20/662413773054c.webp)
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram-ում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հնարավոր ֆինանսական և ռազմական օգնությունը Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին կսրի ճգնաժամը։
«ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին ռազմական օգնություն հատկացնելը կվատթարացնի համաշխարհային ճգնաժամը»,- գրել է նա։
Զախարովան ընդգծել է, որ ռազմական օգնությունը Կիևի ռեժիմին ահաբեկչական գործունեության ուղղակի հովանավորումն է։
«Դեպի Թայվան՝ միջամտություն Չինաստանի ներքին գործերին, դեպի Իսրայել՝ ուղիղ ճանապարհ դեպի տարածաշրջանում էսկալացիայի աննախադեպ սրում»,- հավելել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մի շարք օրինագծեր է ընդունել, որոնք ուղղված են Իսրայելին, Ուկրաինային և Թայվանին օգնություն տրամադրելուն։