![Արևմտյան զորքերի մուտքը երկիր չի լինի. Զելենսկի](https://auroranews.am/storage/img/base_image/2024-04-20/6623c4708e72d.webp)
Արևմտյան զորքերի մուտքը երկիր չի լինի. Զելենսկի
![Արևմտյան զորքերի մուտքը երկիր չի լինի. Զելենսկի](https://auroranews.am/storage/img/base_image/2024-04-20/6623c4708e72d.webp)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ արևմտյան զորքերի մուտքը երկիր չի լինի։ Դրա փոխարեն կօգտագործվի Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների ավիացիան, որը կխոցի հրթիռները, որոնք ուղղված են դեպի Կիև։
Նա նաև հավելել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից չի լսել Ուկրաինա զորք մտցնելու մասին:
Ավելի վաղ Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել էր, որ Ուկրաինա արևմտյան զորքեր մտցնելու գաղափարը քննարկվել է: Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն նշել է, որ զորքեր մտցնելու շուրջ քննարկումները չեն վերաբերում ռազմական գործողություններին զինվորների մասնակցությանը: