ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս դաշտը մի քիչ թեքություն ունի. դարպասների ցանցերը մաշվելու ա, պիտի փոխվի. Վարչապետը՝ Մեդովկայում

ՀՀ վարչապետն այցել է Լոռու մարզի Մեդովկա բնակավայրի նորակառույց հիմնական դպրոց և իր դիտարկումներն արել։ Ֆեյսբուքյան գրառման մեջ նա նշել է, որ այս տարի երկրորդ անգամ է այցելել Լոռու մարզի Մեդովկա բնակավայրի նորակառույց հիմնական դպրոց: Նախորդ անգամ արձանագրված խնդիրները եւ թերությունները շտկված էին: Տպավորությունները դրական են: Վարչապետը սակայն իր դիտարկումներն է արել. 



«Այս դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....»,– ասել է նա։ Վարչապետին բացատրել են, որ այդպես էլ պիտի լինի, հետո գնդակ են տվել, որ անձամբ ստուգի։ Նիկոլ Փաշինյանը կասկած է հայտնել, որ դպրոցի ֆուտբոլի դաշտը ճիշտ է կառուցվել, ու համոզված է, որ դարպասների ցանցերը երկար չեն դիմանա։ «Սա մաշվելու ա, պիտի փոխվի»,- ասել է վարչապետը: 


Մանրամասները՝ տեսանյութում



Քաղաքականություն