Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության մասին

Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը և պայմանավորվածությունը՝ շարունակելու սահմանազատման աշխատանքները:


«Իրադարձությունների այս դրական զարգացումը, որը ձեռք է բերվել ուղիղ բանակցությունների արդյունքում, կարևոր քայլ է վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:


Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ