Վրաստանից ասել են՝ որ դեպքում կվերանայեն օտարերկրյա գործակալների մասին օրենքը

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերանայել օտարերկրյա գործակալների մասին օրենքը, եթե ԵՄ-ն որոշի երկիրն ընդունել իր շարքերը, հայտարարել է իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին: 


«Եթե մեզ ասեն, որ վաղը մենք դառնում ենք Եվրամիության անդամ, ապա կարելի կլինի շատ հեշտությամբ չեղարկել, վերանայել այն, վերափոխել կամ ընդունել նորը», - ասել Է Ղարիբաշվիլին լրագրողներին։


Նախօրեին Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն հայտարարել է, որ «արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը դիտարկվում է Վրաստանի խորհրդարանի կողմից, չի համապատասխանում Եվրամիության սկզբունքներին եւ կարող է հետեւանքներ ունենալ երկրի ՝ միավորմանն անդամակցելու համար:


Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ: Մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը։ 


Քաղաքականություն

Պատահարներ