![Զելենսկին արգելել է ուկրաինացի զինվորներին մոլախաղերով զբաղվել մինչև ռազմական դրության ավարտը](https://auroranews.am/storage/img/base_image/2024-04-20/6623f28b79ad3.webp)
Զելենսկին արգելել է ուկրաինացի զինվորներին մոլախաղերով զբաղվել մինչև ռազմական դրության ավարտը
![Զելենսկին արգելել է ուկրաինացի զինվորներին մոլախաղերով զբաղվել մինչև ռազմական դրության ավարտը](https://auroranews.am/storage/img/base_image/2024-04-20/6623f28b79ad3.webp)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամայել է երկրի Զինված ուժերի հրամանատարությանը ռազմական դրության ընթացքում զինվորականներին փաստացի զրկել մոլախաղերի և առցանց կազինոների հասանելիությունից։
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահականի կայքում։
Զելենսկին հանձնարարել է Ուկրաինայի կառավարությանը մեկ ամսվա ընթացքում մշակել ծրագիր՝ սահմանափակելու մոլախաղերի գովազդը, մշակել կազինոների առցանց մոնիտորինգի պետական համակարգ և կազմակերպել ազգային արշավ՝ բնակչությանը տեղեկացնելու մոլախաղերից կախվածության վտանգների, դրա կանխարգելման և բուժման մեթոդների մասին:
Բացի այդ, Ուկրաինայի Նախարարների կաբինետը պետք է ապահովի, որ առցանց կազինոների ադմինիստրատորները ձեռնարկեն մի շարք միջոցառումներ՝ մոլախաղերից կախվածության դեմ պայքարելու համար: