«Ապրիլի 25-ից մի քիչ շոգելու ենք». Սուրենյանը եղանակի կանխատեսումն է ներկայացրել

Ապրիլի 25-ից օդի ջերմաստիճանը բարձրանալու է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Ապրիլի 25-ից մի քիչ շոգելու ենք»,- գրել է Սուրենյանը։

Մեկնաբանություններում հետևորդների մեծ մասին ուրախացրել է լուրը։ Շատերը շտապել են հումորային մեկնաբանություններ թողնել․ «Իսկ հուլիսին չիր ենք դառնալու», «Ձմեռային շորերս արխային պահե՞մ» և այլն։



Նշենք, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» հրապարակած տվյալներով՝ ապրիլի 22-ի կեսօրին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սպասվում է 25-27։ Ապրիլի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա՝ ապրիլի 25-ի ցերեկը հասնելով 31 աստիճանի։

Մարզերում ապրիլի 25-ին ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է Արարատի և Արմավիրի մարզերում՝ 30-32 աստիճան։



Քաղաքականություն

Պատահարներ