Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. կան տասնյակ վիրավորներ

Գերմանիայի արևմուտքում գտնվող Օլպե քաղաքի մոտակայքում ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով վնասվածքներ են ստացել 27 դպրոցական, հայտնել է Bild պարբերականը: Հաղորդվում է, որ ավտոբուսը Մարբուրգից Անգլիա է տարել 15-17 տարեկան դպրոցականներին, այնտեղ եղել են նաև չափահաս ուղեկցորդներ: Ա 45 մայրուղու վրա ավտոբուսն անսպասելիորեն դուրս է եկել ճանապարհից և շրջվել։


«Ընդհանուր առմամբ, վթարի հետևանքով տուժել է 27 դեռահաս, որոնցից չորսը լուրջ վնասվածքներ են ստացել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Ավտոբուսի վարորդը (54 տարեկան) նույնպես թեթև վնասվածքներ է ստացել», - գրում է Bild-ը։


Ավտոբուսում ընդհանուր առմամբ եղել է 75 ուղևոր։ Նրանց համար, ովքեր բժշկական օգնության կարիք չունեին, կազմակերպվել էր տեղափոխում դեպի Մարբուրգ: Վթարի պատճառները դեռ հայտնի չեն։



Քաղաքականություն

Պատահարներ