Առաջիկա ժամանակահատվածը ծանր է լինելու. Բուդանով

Առաջիկա ժամանակահատվածը, մեր կարծիքով, ծանր է լինելու, բայց ծանրը և աղետալին երկու տարբեր բաներ են: Այս մասին BBC-ին ասել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը:


«Մենք արդեն մի քանի անգամ անցել ենք դժվարին շրջաններ, և այս մեկը ևս հաղթահարելու ենք, հավատացեք։ Ոչ մի արտառոց բան չի լինի: Նրանց (ՌԴ-ի) բոլոր ծրագրերը մեզ նախապես հայտնի են։ Ինչպե՞ս արձագանքել դրանց: Շատերի պարագայում պատասխան կա: Այո, կան որոշակի հարցեր, որոնք մեզ համար դժվար կլինի լուծել, բայց պատասխանը կգտնենք։ Ինչպես միշտ, մենք վերջին պահին ինչ-որ բան կմտածենք», - նշել է Բուդանովը:


Նա ընդգծել է, որ Ուկրաինան չի պարտվում և չի կործանվի:

Քաղաքականություն

Պատահարներ