Մհեր Գրիգորյանի և տավուշցիների հանդիպումն ավարտվել է

Կառավարության շենքում տեղի է ունեցել փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ:


«Լուրեր»–ի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են, մասնավորապես, Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի գյուղապետերը:


«Տավուշի համայնքապետերին դուրս բերեցին և տարան կառավարական մեքենաները: Թե կոնկրետ ինչ է քննարկվել հանդիպմանն, այս պահին հայտնի չէ»,– գրում է «Ազատություն»–ը:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ արդեն 2 ժամ է՝ մեկնարկել էր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ։



Քաղաքականություն

Պատահարներ