Որոշ հարցեր արդեն համաձայնեցված են. Պեսկովը` հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունները, որոշ հարցեր արդեն համաձայնեցված են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Նա նաև հայտնել էր, որ ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին։


«Սա համապատասխանում է ներկայիս իրողություններին, որոնք ձևավորվել են տարածաշրջանում այն ​​բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ: Հետևաբար, այնտեղ աշխարհաքաղաքական իրողությունները փոխվել են, և, ըստ էության, նրանց այլևս գործառույթներ չեն մնացել»,- ասել է Պեսկովը: 


Անցյալ շաբաթ ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից, որտեղ նրանք տեղակայված էին 2020 թվականից, սկսվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության հիման վրա։


Քաղաքականություն

Պատահարներ