Ադրբեջանը մտադիր չէ միանալ ԵԱՏՄ-ին. Ալիև

Ադրբեջանը չի ծրագրում անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), սակայն սերտ գործընկերային հարաբերություններ է պահպանում Միության երկրների հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


«Մենք նման ծրագրեր չունենք, բայց չենք կարող ասել, որ դա ապագայում քննարկման առարկա չի կարող դառնալ»,– հայտարարել է Ալիևը «COP29 և կանաչ հայացք Ադրբեջանի համար» միջազգային համաժողովում:


Նրա խոսքով ՝ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ լրացուցիչ տնտեսական օգուտներ կստանա երկիրը։


«Եթե մենք դրանք տեսնենք, որոշումներ կկայացնենք։ Եթե ոչ, ապա մեզ կբավարարի նաև համագործակցության այն մակարդակը, որը կա ներկայումս։ Ադրբեջանը շատ սերտ գործընկերային հարաբերություններ ունի Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրների հետ, բացի Հայաստանից»,-նշել է Ալիևը։


Ներկայումս ԵԱՏՄ-ին անդամակցում է հինգ պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։

Քաղաքականություն

Պատահարներ