Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը

Այս պահին Բաղանիսում իրավիճակը լարված է, ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը, ինչը զայրացրել է գյուղացիներին, նրանք պահանջում են բացել ճանապարհը: Հայտնում են լրատվամիջոցները։


Բնակիչները համոզված են, որ այդ հատվածում արդեն չափումներ են իրականացվում և Բաղանիսից Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը հանձնելու նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում:


Տեղեկություններ կան, որ այսօրվանից սկսած Բաղանիս Այրումի շրջանում արդեն սահմանազատումը, ըստ էության, տեղի է ունեցել և այլևս այդ ճանապարհով հայկական մեքենաներն իրավունք չունեն անցնելու:


Ներկա են նաև Ազգային ժողովի պատգամավորներ:

Քաղաքականություն

Պատահարներ