ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումն իրատեսական է մինչև 2024 թ. նոյեմբեր. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Այս մասին նա ասել է Բաքվում կայացած միջազգային համաժողովում։


«Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության հասնելը մինչև COP29-ը, առնվազն հիմնարար սկզբունքների շուրջ, բավականին իրատեսական է թվում»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:


Նրա խոսքով` Հարավային Կովկասի երկրների ներուժը հայտնի է, և Ադրբեջանի իշխանություններն արդեն գիտեն այն ոլորտները, որտեղ հնարավոր կլինի համագործակցել, եթե կողմերը վերջ դնեն երկարաժամկետ հակամարտությանը և կնքեն խաղաղության պայմանագիր։


Ավելի վաղ Ալիևը հայտնել էր, որ Բաքուն համաձայնել է Ղազախստանում մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, որի ժամկետը դեռ չի նշվում։

Քաղաքականություն

Պատահարներ