Իրանի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածության մասին

Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունը։ Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև Տավուշի սահմանների սահմանազատման համաձայնագրի հետ։


«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է երկու երկրների շարունակական ջանքերը՝ սահմանային հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում»,-ասել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ