ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 տուժած

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարագածոտնի մարզում: Ժամը 12:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 77 կմ հատվածում Ապարանի վարչական տարածքում բախվել են Վանաձոր-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը, «Volkswagen»-ն ու «Lada» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 


Հաղորդվում է, որ վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:  


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  



Քաղաքականություն

Պատահարներ